Հայաստան կներկրկվի Windows Vista-ի 8 հազար արտոնագրված պատճեն` դպրոցներում տարածելու համար
Հայաստան կներկրկվի Windows Vista-ի 8 հազար արտոնագրված պատճեն`դպրոցներում տարածելու համար։ Այդ մասին հաղորդել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արեգ Գրիգորյանը։ Նրա խոսքով, առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է հայտարարվի համապատասխան մրցույթ, որին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր կողմերը։ Մրցույթի հաղթող կճանաչվի նվազագույն գնային հայտ ներկայացրած ընկերությունը կամ ֆիզիկական անձը։ Դրանից հետո 2009 թ. հունվարի վերջին-փետրվարի կեսին Windows-ը կներկրվի Հայաստան և մինչև մայիս ամիսը կբաշխվի հանրապետության դպրոցներում։ Բաշխման մեխանիզմը կմշակվի ավելի ուշ, նշել է Գ. Գրիգորյանը։
Նշենք, որ կենտրոնն արդեն հայտարարել է 2009 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ժամանակահատվածում Հայաստանի դպրոցական ինտերնետ-ցանցի սպասարկման մրցույթ։ Ներկայումս ցանցը ներառում է Երևանի և մարզերի շուրջ 330 դպրոց։










