Notebook-ներ տարեցների համար
Ճապոնական Fujitsu ընկերությունը հայտարարել է տարեց մարդկանց համար նախատեսված դյուրակիր համակարգիչ թողարկելու մասին։ Ներկայում notebook-ների վաճառքը, որն առայժմ կրում է raku raku pasokon (պարզ անհատական համակարգիչ) անվանումը, ծրագրվում է վաճառել միայն Ճապոնիայի տարածքում։
Ըստ վիճակագրական տվյալների` 60-ից բարձր տարիքի ճապոնացիների միայն կեսն է օգտվում համակարգիչներից։ Դրա պատճառն այն է, որ մարդիկ չեն ցանկանում աշխատել «խելացի» և, ոմանց կարծիքով, օգտագործման առումով բարդ տեխնիկայի հետ։ Երկրի Կառավարության տվյալներով՝ Ճապոնիայում 36 հազ. բնակիչ կա, որոնց տարիքը գերազանցում է 100-ը։
Fujitsu-ն չի բացահայտում գաղտնիքները, թեև հաղորդում է նորույթի մի քանի առանձնահատկությունների մասին։ Առավել հաճախ օգտագործվող ստեղները, օրինակ, ստեղնաշարի վրա առանձնացված են գույնով, իսկ այդ կոճակների վրա նշանները ներկայացված են առավել խոշոր տառերով։ Fujitsu-ի հայտարարության մեջ նշված է, որ notebook-ին կարելի է միացնել հեռախոս և մեկ տարվա ընթացքում օգտվել հատուկ անվճար հեռախոսագծից։ Առայժմ ընկերությունը չի հաղորդում, թե նորույթը երբ կվաճառվի։










