Վերլուծաբանները հաշվարկել են գուգլֆոնի ինքնարժեքը
Google Android-ի բջջային հարթակի հիման վրա գործող G1 սմարթֆոնի ինքնարժեքը կազմել է 143,89 դոլար: Միացյալ Նահանգներում G1 սմարթֆոնը վաճառվում է 179 դոլարով: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով PC World-ին:
Սմարթֆոնի ամենաթանկ մասերն են դարձել ARM11 և ARM7 հիշասարքերը (պրոցեսոր), որոնք կազմում են սմարթֆոնի ինքնարժեքի 28,49 դոլարը: G1-ի 3,2-դյույմանոց սենսորային էկրանը արժե 19,67 դոլար:
ISuppli ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ G1-ի ինքնարժեքը հաշվարկվել է այն մասերի գների հիման վրա, որոնցից բաղկացած է սմարթֆոնը: Ծրագրային ապահովման և սարքի արտադրության ծախսերը հաշվի չեն առնվել:










