Հոգեբանները պարզել են, թե որ միջատներից են առավել շատ վախենում մարդիկ

16:09 • 17.11.08

Գերմանիայի Վերսբուրգի համալսարանի հոգեբանները պարզել են, թե որ միջատենրից են առավել շատ վախենում մարդիկ: Այդ մասին հաղորդում է Utro.ru-ն: Այսպես, փորձի 76 մասնակիցներին ցույց են տվել սարդերի, իշամեղուների, մեղուների, բզեզների, թիթեռների նկարներ:

Պարզվել է, որ ամենից շատ մարդիկ վախենում են սարդերից, ինչը, հավանաբար, բացատրվում է նրանով, որ սարդերը կարող են թունավոր լինել: Մյուս կողմից, հոգեբանները նշել են, որ այս դեպքում ավելի տրամաբանական կլիներ վախենալ մեղուներից կամ իշամեղուներից: Սարդերը, որոնք բնակվում են մեղմ կլիմայական գոտում, որպես կանոն, բացարձակապես անվտանգ են: Ըստ հոգեբանների` արախնոֆոբիան ծագել է ժանտախտի համաճարակի ժամանակ, երբ կարծում էին, որ մահացու հիվանդությունները տարածվում են սարդերի և այլ սողացող միջատների միջոցով: