Ալբերտ Այնշտայնը ճշմարտացի էր, ապացուցել են գիտնականները

17:32 • 21.11.08

Ավելի քան մեկ դար հետո Ալբերտ Այնշտեյնի հայտնաբերած բանաձևը վերջապես հնարավոր եղավ հիմնավորել՝ շնորհիվ ֆրանսիացի, գերմանացի և հունգարացի ֆիզիկոսների։

Տեսական ֆիզիկայի ֆրանսիական կենտրոնի գիտնական Լորեն Լելուշի հետազոտությունները, որոնք ուղեկցվել են աշխարհի գերհզոր համակարգիչների օգտագործմամբ, հանգեցրել են ատոմի միջուկի մաս կազմող պրոտոնների և նեյտրոնների քանակի հաշվարկին։

Համաձայն կիրառական ֆիզիկայի ավանդական մոդելի՝ պրոտոնները և նեյտրոններն իրենց մեջ պարունակում են ավելի փոքր մասնիկներ՝ այսպես կոչված քվարկներ, որոնք, իրենց հերթին, միմյանց են միացած գլյուոններով։
Տարօրինակն այն է, որ գլյուոնների զանգվածը զրոյական է, իսկ կվարկների զանգվածը կազմում է ընդմանեը 5%: Իսկ որտե՞ղ է այդ դեպքում ընդհանուր զանգվածի մնացյալ 95%–ը։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ որոնք հրապարակվել են ամերիկյան Science հանդեսում, պատասխանը կայանում է նրանում, որ էներգիան գալիս է կվարկների և գլյուոնների շարժումներից և փոխազդեցություններից։

Այլ կերպ ասած, էներգիան և զանգվածը համարժեք են, ինչպես որ իր Հարաբերականության տեսության 1905թ. առաջարկել էր Էյնշտեյնը։

Այսպիսով, բանաձևը ցույց է տալիս, որ զանգվածը կարող է փոխակերպվել էներգիայի, իսկ էներգիան՝ զանգվածի։