USB-կրիչները վտանգավոր են համակարգիչների համար
Հակավարակային ծրագրեր արտադրող Symantec ընկերության վերլուծաբանները հայտարարել են, որ USB-կրիչների վտանգը շարունակում է աճել: Հերթական հաշվետվությունում նրանք տեղեկացրել են այն վարակների աճի մասին, որոնք բնորոշ են հատկապես USB-կրիչներին: Այսպես, ըստ հետազոտության տվյալների, 2008թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամսիներին յուրաքանրյուր հինգերորդ վարակված կորպորատիվ համակարգիչը ստացել է վարակիչ ծածկագիր USB-կրիչների միացման ժամանակ, հաղորդում է CyberSecurity.ru–ն։
«Եթե հոկտեմբերի 1-ին բոլոր վարակված համակարգիչների մոտ 2%-ը վարակված էր VBS.RunAuto-ի USB-ով, ապա նոյեմբերի 12-ի դրությամբ նման համակարգիչների քանակը կրկնապատկվել է»,- նշել են Symantec ընկերության ներկայացուցիչները:










