Ռուսաստանը «լսելու է տիեզերքը» Հայաստանից

13:37 • 27.11.08

Հայաստանում տեղադրվել է տիեզերքից տվյալներ ստացող ռուսական կայան: Տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գլխամասային մշակողն է Տիեզերական սարքաշինության ռուսական գիտահետազոտական ինստիտուտը, իսկ Կենտրոնի հիմքն է «Ունիսկան-24» սարքը, որը պատրաստվել և տեղադրվել է 2008թ. Հոկտեմբերին «ՍկանԷկս» կենտրոնի մասնագետների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Գույքի կադաստրի պետական հանձնաժողովի «Երկրաբաշխության և քարտեզագրության կենտրոնի» հիման վրա: Այդ մասին հաղորդում է Cnews-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 31-ին Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Անատոլի Պերմինովը և ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի և գույքի պետական հանձնաժողովի նախագահ Մանուկ Վարդանյանը Երևանում Տիեզերական մոնիտորինգի կենտրոն ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել, իսկ այնուհետև ստորագրել են համապատասխան պայմանագիրը: