Հեռահար վիրտուալ ուսուցում երաժիշտների համար

09:47 • 27.11.08

Նորագույն տեխնոլոգիաների և ինտերնետի օգնությամբ ուսուցման նոր հնարավորություն են ստանում նաև Հայաստանի մշակույթի կրթական հաստատություններում սովորող երաժիշտ կատարողները: Հեռահար (դիստանցիոն) ուսուցման ծրագրին աջակցում է մշակույթի նախարարությունը՝ կրթության ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախատեսվում են վարպետության և ուսումնական դասընթացներ, որոնց կարող են մասնակցել երիտասարդ ջութակահարներ, թավջութակահարներ, ֆլեյտահարներ և այլ երաժիշտներ:

Դիմորդների ներկայացրած ստեղծագործությունների հիման վրա դեկտեմբերին կկատարվի հեռահար կրթության մասնակիցների ընտրություն: