«Հայաստանի Հանրապետություն» գիրքը` արաբերեն

17:58 • 01.12.08

Սիրիայում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի շրջանակում Սիրիայի մշակույթի նախարարությունը 1000 տպաքանակով լույս է ընծայել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետություն մշակութային զբոսաշրջիկային ուղեցույց» արաբերեն գիրքը։

Հրատարակված նոր գիրքն արաբ ընթերցողին հաղորդակից է դարձնում Հայաստանի պատմությանը, մշակույթին, արվեստին, երկրի ներկա տնտեսական և սոցիալական իրավիճակին։ Պատկերավոր ներկայացնում է Հայաստանի բնաշխարհը և պատմական հուշարձանները։

Այս մասին հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։