Firefox-ը զբաղեցրել է բրաուզերների շուկայի հինգերորդ մասը
Mozilla Firefox բրաուզերի բաժինը շուկայում գերազանցել է 20%-ի սահմանը: Ընթացիկ տարվա նոյեմբերին Firefox-ը զբաղեցրել է շուկայի 20,78% -ը: Այդ մասին հաղորդու է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Computerworld-ին։
Նշենք, որ անցյալ ամիս Firefox-ը զբաղեցրել էր բրաուզերների շուկայի 19,97%-ը, իսկ ընթացիկ տարվա հունվարին բրաուզերի շուկայական չափաբաժինը կազմել էր ընդամենը 16,96%:
Internet Explorer-ի շուկայական մասնաբաժինը առաջին անգամ կտրուկ անկում է արձանագրել և չի հաղթահարել անգամ 70%-անոց շեմը: Նոյեմբերի արդյունքների համաձայն` այն զբաղեցրել է շուկայի 69,77%-ը: Նշենք, որ 2008թ. հունվարին Internet Explorer-ի մասնաբաժինը շուկայում կազմել էր 75,47%:
Safari բրաուզերը ընթացիկ տարվա նոյեմբերին զբաղեցրել է շուկայի 7,13%-ը: Ամիս առաջ այդ բրաուզերի մասնաբաժինը կազմել էր 6,57%: 2008թ. հունվարին Safari-ն զբաղեցրել էր շուկայի 5,82%-ը:
Chrome և Opera բրաուզերների չափաբաժինը նոյեմբերին կազմել է շուկայի 0,83 և 0,71 տոկոսը համապատասխանաբար:










