China Telecom-ը և Alcatel-Lucent-ը պայմանագիր են կնքել
Չինաստանում ցանցի խոշորագույն օպերատոր China Telecom-ը և Alcatel-Lucent ֆրանս-ամերիկյան ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն Alcatel-Lucent-ը կզբաղվի Չինաստանում տվյալների, ձայների և տեսաերիզների արագընթաց փոխանակման օպտիմալացմամբ: China Telecom-ը նաև ընտրել է Alcatel-Lucent-ին` որպես բջջային հուսալի կապի ժամանակակից որոշումների մատակարար: Այդ մասին ասվում է Alcatel-Lucent-ի մամուլի հաղորդագրությունում:
Alcatel Shanghai Bell-ի (Alcatel-Lucent-ի չինական մասնաճյուղը) և China Telecom-ի միջև ստորագրված պայմանագրի համաձայն` Alcatel Shanghai Bell-ը 56 չինական քաղաքներին կմատակարարի նախադեպը չունեցող CDMA ձևաչափով ցանցային անլարային լուծումներով: Արդեն ընթացքի մեջ է այդ տեխնոլոգիաների տեղադրումը, օպտիմալացված ցանցը կսկի գործել 2008թ. վերջին: Alcatel Shanghai Bell-ը China Telecom-ին կմատակարարի նաև ծառայության «router»-ներ և ցանցային հավելումների հարթակներ: Պայմանագրի գինը կազմում է 230 մլն դոլար:










