Nokia–ի նոր հեռախոսը կմրցի iPhone-ի հետ
Բջջային հեռախոսներ արտադրող առաջատար Nokia ընկերությունը, հաջորդ տարի կներկայացնի նոր մոդելի բջջային հեռախոս, որը շուկայում մրցունակ կլինի Apple-ի iPhone-ի, ինչպես նաև Black Berry բջջային հեռախոսների հետ։
Nokia N97 մոդելը կունենա 8,75 սմ տրամագծով էկրան և 50% ավելի ամուր է, քան iPhone-ը։ Այն նաև ունենալու է դուրս եկող այբուբենային ստեղնաշար։
Այս մասին հայտարարվել է դեկտեմբերի 3–ին Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած Nokia World գիտաժողովի ժամանակ։ Հայտարարվել է նաև, որ հեռախոսը արժենալու է մոտ 550 եվրո (մոտ 700 դոլար)։
N97-ը ունենալու 5 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն ավելի բարձր որակ է ապահովելու, քան իր մրցակիցների տեսախցիկները։
Այս մոդելը, ինչպես Nokia–ի մյուս մոդելները, աշխատելու են Սիմբիան ծրագրային ապահովման հիման վրա։










