Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ականավոր գիտնական, մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ։
Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։










