ՆԱՍԱ-ն հետաձգում է տիեզերական առաքելությունը դեպի Մարս

13:32 • 06.12.08

ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելությունը հետաձգվել է 2009թ-ից մինչև 2011թ.: Առաքելության նպատակն է Մարս մոլորակի վրա իջեցնել հսկա թափառաշրջիկ ռոբոտ, որը հագեցած է քար կտրող լազերային սարքով: Նշենք, որ տիեզերական առաքելության գինը, որն արդեն մեծ գումար է կազմում, կավելանա 400 մլն դոլարով ևս: Ավելի քան 10 տարբեր խնդիրներ, որոնք լուծելի են միայն ժամանակի ընթացքում, ստիպել են հետաձգել ՆԱՍԱ-ի առաքելությունը, նշել է Մարսի հետզոտական հանձնաժողովի ղեկավար Դուգ ՄակՔուիսշընը: Այդ մասին հաղորդում է AP գործակալությունը:

Վեցակնանի Մարսի գիտահետազոտական լաբորատորիան հանդիսանում է մինչ օրս ստեղծված ամենահզոր տիրեզերական նավը, որը կոչված է հետազոտել Մարսի մակերեսը: Սպորտային շարժական դիզայն ունեցող սարքը ավելի մանրամասն փորձարկության կենթարկի Կարմիր մոլորակի կլիման և հողի շերտը։

Նախագծի իրականցման հետաձգման պատճառներից են հավելյալ ծախսերի անհրաժեշտությունը և տեխնիկական խդիրները: Ընդամենը երկու տարի առաջ ենթադրվում էր, որ լաբորատորիան կարժենա 1,6 մլրդ դոլար, իսկ առաքելության հետաձգումը ավելացնում է վերջնական գումարը մինչև 2,3 մլրդ դոլար:

Ամենամեծ տեխնիկական խնդիրներից են շարժիչները և փոխանցման տուփը, որոնք կօգնեն թափառող ռոբոտին շրջել և ծալել ռոբոտային վերջույթները: Պրն ՄակՔուիսշընը նշել է, որ ամենաանհանգստացնող խնդիրներից այն է, որ արգելակների աշխատանքը սառը եղանակին խնդիրներ է ունենում: Այլ խնդիրների շարքերում են ելակետային խողովակի մեջ առկա ճաքերը և համակարգչային խնդիրները: