Bluetooth–ը կլինի ավելի արագ

17:18 • 08.12.08

Bluetooth Special Interest Group–ը հայտարարել է 2009թ. կեսերին տվյալները անլար ճանապարհով փոխանցելու Bluetooth-ի նոր տարբերակի թողարկման մասին։ Blutooth 2.2-ը 100 անգամ ավելի արագ կլինի դրա նախորդ տարբերակներից։

Հիշեցնենք, որ Bluetooth–ի ժամանակակից տարբերակը թույլ է տալիս 3 մեգաբայթ/վայրկյան արագությամբ տվյալներ փոխանցել։ Նոր սարքավորումները 30 մեգաբայթ/վայրկյան արագությունը կհասցնեն 300–ի, ինչն էլ և Bluetooth-ը կդարձնի հոսային տեսաշար փոխանցելու լիարժեք գործիք։ Համեմատության համար նշենք, որ Wi-Fi–ն ապահովում է 54մեգաբայթ/վայրկյան արագություն և միայն վերջերս է, որ Draft-N չափանիշի նոր տարբերակը թույլ է տվել զարգացնել 300մեգաբայթ/վայրկյան արագություն։ Այս մասին հաղորդում է CNews-ը։