MySpace-ը կհամագործակցի Google-ի հետ

15:47 • 09.12.08

MySpace.com-ը սկսել է համագործակցել ինտերնետային որոնողական առաջատար ցանցի՝ Google-ի հետ` MySpace.com-ն ավելի տարածված դարձնելու և իր հիմնական հակառակորդ Facebook-ի ընդլայնմանը դիմադրելու համար:

Այսօր Փարիզում երկու ընկերությունների ղեկավարները կնքել են համագործակցության դաշինք, որի համաձայն 7 ամիս շարունակ ջանալու են MySpace.com-ն ավելի հանրամատչելի դարձնել աշխարհով մեկ սփռված 127 մլն մարդկանց համար, ովքեր օգտվում են այդ ցանցից:

MySpace.com-ը փորձում է կատարելագործել իր լոգինային համակարգը, որը կոչվում է MySpaceID` վերջինս այլ վեբ-կայքերի հետ առավել մրցունակ դարձնելու համար:

Google-ի հետ համագործակցության շնորհիվ` MySpace.com-ը խոստանում է, որ նոր կայքեր կողջունեն հավատարիմ լսարանին: MySpaceID ծրագրի ղեկավար Մաքս Էնգելը նշել է, որ բլոգերի և այլ փոքր կայքերի համար, հավանաբար, կօգտագորվի Google-ի ավելի պարզ համակարգ, որն է «Friend Connect»-ը: