HP էկոլոգիապես մաքուր մարտկոցներ է առաջարկում
2009թ. սկզբին HP ընկերությունը նոութբուքերում կսկսի տեղադրել Sonata լիտիում-իոնային մարտկոցներ։ Այդ մասին հաղորդում է Cnet news-ը: Այդ մարտկոցները մի քանի անգամ ավելի երկարակյաց և էկոլոգիապես ավելի մաքուր են ներկա համանման սարքերից: Sonata-ի տեղադրման համար նոութբուքի կառուցվածքի մեջ փոփոխություններ չեն կատարվի:
Որպես կանոն, նոութբուքի անկախ աշխատանքի ժամանակը սկսում է նվազել մարտկոցի վերալիցքավորման 150 ցիկլերից հետո: Sonata-ի հեղինակ Boston Power ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Sonata մարտկոցով աշխատող նոութբուքերի աշխատանքի ժամանակը չի նվազում նաև մարտկոցի հազար վերալիցքավորումից հետո:
Sonata մարտկոցների փորձարկումը սկսվել է երեք տարի առաջ: Այդ ժամանակահատվածում Sonata մարտկոցով նոութբուքի անկախ աշխատանքը կրճատվել է ընդամենը 20%-ով:
Sonata մարտկոցների արժեքը 20-30 դոլարով ավելի բարձր է լինելու, քան սովորական մարտկոցներինը:










