Սփյուռքի նախարարությունում քննարկվել է տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է «Վիասֆեր» միջազգային ընկերության նախագահ Թոնի Մորոյանին և Տեղեկատվական տեխնոլգիաների ֆոնդի ղեկավար Գարեգին Չուգքասզյանին։ Ըստ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նախարարությունում տեղի է ունեցել հանգամանալից քննարկում՝ բարձրագույն տեխնոլոգիաների ամենաբարձր օգտագործման հնարավորությունների մասին, որի միջոցով հնարավոր կլինի հայկական սփույռքի մասնագետներին ընդգրկել մեկ միասնական տեղեկատվական ցանցում։
Հանդիպման ընթացքում նախարարին հետաքրքրել են գիտական նվաճումների գործնական կիրառությունը, համընդհանուր ցանցում հայկական և հայալեզու կայքերի միավորումը, օն-լայն խորհրդակցությունների և միասնական ուսումնական-կրթական ծրագրերի կազմակերպումը։
Նախարարը վստահություն է հայտնել, որ «Հայթեք-ի» և սփյուռքի նախարարության միջև սերտ համագործակցություն պետք է սկսել, որպեսզի համացանցն ու բարձրագույն տեխնոլոգիաները դառնան ինչպես նախարարության, այնպես էլ սփյուռքի ամենօրյա աշխատանքային գործիքներ, որոնց միջոցով հնարավոր կլինեն մշտական հաղորդակցություններն ու խորհրդակցությունները։










