Տարվա ամենամեծ լիալուսինը՝ այսօր
Այսօր գիշեր տարվա ամենամեծ լիալուսնը կնկատվի, քանի որ այսօր լուսինը առավել մոտ է գտնվելու երկրագնդին:
Լուսնի միջին հեռավորությունը մեր մոլորակից կազմում է մոտավորապես 238,855 մղոն (384,400 կմ): Իսկ այսօր գիշեր լուսինն ընդամենը 221,560 մղոն (356,567 կմ) հեռավորության վրա կգտնվի: Ինչպես նշել է NASA-ի ներկայացուցիչը, լուսինը երկնքում 14%-ով ավելի մեծ կերևա և 30%-ով ավելի պայծառ:










