Հայտնաբերվել է 2000 տարվա ուղեղ
Բրիտանացի հնէաբանները պեղել են հնադարյան գանգ, որտեղ, ի զարմանս բոլորի, պահպանված էր ուղեղը: Գիտնականները նշել են, որ ուղեղն ավելի քան 2000 տարեկան է: Սա Մեծ Բրիտանիայում հայտնաբերված ամենահնադարյան ուղեղն է: Փորձագետներից մեկն արդեն բնորոշել է այդ հայտնագործությունը` որպես «պահպանման բացառիկ իրողություն»:
Գանգը, որի պատկանելիությունը, ըստ ժամանակագրական արմատների, տանում է դեպի հռոմեական ներխուժումների ժամանակաշրջան, գտել են պեղումների ժամանակ հյուսիսային Անգլիայի Յորկ համալսարանում ընթացիկ տարվա աշնանը: Այդ մասին հաղորդում է AP-ը` հղում կատարելով Յորքի Հնէաբանական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Հոլին:
Հնէաբաններից մեկը հայտնաբերել է ուղեղը, երբ շոշափել է գանգը մաքրման ժամանակ: Հնէաբանը, մանրազնին ուսումնասիրելով գանգի պարունակությունը, գտել է տարօրինակ դեղին նյութ: Յորքի գիտահետազոտական կենտրոնում հաստատել են ուղեղի մասնիկի առկայությունը:
Ռիչարդ Հոլը նշել է, որ միչն այժմ պարզ չէ, թե ուղեղի որքան զանգված է պահպանվել` հավելելով, որ այն տարիների ընթացքում կրճատվել է: Ուղեղի որոշ մասեր ենթադրաբար են որոշվել, իսկ այժմ կատարվում են մանրամասն հետազոտություններ:










