Բուհ ընդունվել ցանկացողները պետք է իրենց որոշումը կայացնեն հունվարի 15–ից մինչև մարտի 15–ը
Հունվարի 15–ից դպրոցներում սկսվելու է բուհ ընդունվել ցանկացող շրջանավարտների հայտագրումը, որը կավարտվի մարտի 15–ին։ Այսինքն, հունվարի 15–ից սկսած՝ բոլոր այն շրջանավարտները, ովքեր ցանկանում են բուհ ընդունվել, պետք է որոշած լինեն իրենց նախընտրած բաժիններն ու հանձնելիք քննությունները, որպեսզի դպրոցներում կարողանան հայտագրել։
Այս մասին այսօր կրթության և գիտության նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը։ Նա նաև հավելել է, որ հայտագրված շրջանավարտների տվյալները կամփոփվեն ապրիլի 15–ին։










