Արգենտինայում հայտնաբերել են գիտությանն անհայտ դինոզավրի մնացորդներ

14:09 • 17.12.08

Արգենտինայում հայտնաբերել են նախկինում գիտությանն անհայտ գիշատիչ դինոզավրի մնացորդներ:

368 կգ կշիռ և մոտ 5 մ բարձրություն ունեցող հայտնաբերված դինոզավրի առջևի ոտքերը չափազանց կարճ են, մրութը՝ երկար: Ենթադրվում է, որ հայտնաբերված կենդանին բնակվել է Պատագոնիայի ներկա տարածքում մոտավորապես 100-65 մլն տարի առաջ:

Կենդանու ոտքերը տարբերվում են մյուս տեսակներից. նրա երկրորդ մատներն ունեն երկար կոր ճանկեր: Դինոզավրի պոչը շարժվել է միայն վերև և ներքև և վազքի ժամանակ օգնել է պահպանել մարմնի հավասարակշռությունը: Նման տարատեսակի դինոզավրները հայտնի են «Յուրայի շրջանի պարտեզ» ֆիլմից:

Տիրանոզավրը գիշատիչ դինոզավրների տարատեսակ է, որոնք բնակվել են Երկրագնդում կավճային շրջանում` մոտավորապես 145-65 մլն տարի առաջ: