Գործադիրը հավանություն է տվել միջին մասնագիտական կրթական հայեցակարգին

17:18 • 18.12.08

Կառավարության այսօրվա արտագնա նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգին։ Հայեցակարգը մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հիմնադրույթներին, «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը», ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին համապատասխան։

Նշվել է, որ, հիմք ընդունելով կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները, հայեցակարգը միտված է դրանց աստիճանական զարգացմանը` նախանշելով գերակա ուղղությունները։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ որոշմամբ հավանություն է տրվել նաև Հայաստանում մասնագիտական կրթության բարեփոխումների 2009-2011թթ. միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին։