Պերուում հայտնաբերել են հնադարյան քաղաք

13:31 • 18.12.08

Պերուի հնագիտական արշավը, որն աշխատում է երկրի հյուսիսում, հայտնաբերել է հնադարյան քաղաքի ավերակներ, որը պատկանում է վարի դարաշրջանին՝ մշակույթ, որն իր ծաղկուն շրջանն է ապրել Անդերում մ.թ. VII-XII դդ.։ Հայտնաբերվել են կառույցների ավերակներ, խեցեգործության նշաններ, հագուստի կտորներ, ինչպես նաև երիտասարդ կնոջ աճյուն: Գիտնականները նաև գտել են վայր, որտեղ իրականացվել են մարդկային զոհաբերություններ:

Հնագետների կողմից Սեռո Պատապոյի հայտնաբերված բնակավայրը գտնվում է ժամանակակից Չիկլայո քաղաքից ոչ հեռու (երկրի մայրաքաղաք Լիմայից մոտ 770 կմ հյուսիս): Ըստ գիտնականների` Սեռո Պատապոն վարիների պատմության մեջ «պակասող օղակն է»: Հարավային վարիները փոխարինության են եկել մոչե մշակույթին (մոչիկա), ովքեր մեծամասամբ կենտրոնացել են Պերուի հյուսիսում և կենտրոնում: