Հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի երեք անհայտ էսքիզներ
Լուվրի աշխատակիցները հայտնաբերել են երեք էսքիզներ, որոնք, հավանաբար, պատկանում են Վերածննդի դարաշրջանի մեծագույն իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին: Անհայտ էսքիզները հայտնաբերել են իտալացի վարպետի «Աստվածամոր և մանկան պատկերը Սուրբ Աննայի հետ» կտավի հակառակ երեսին Լուվրի լաբորատորիայի կտավների ծրագրային ուսումնասիրման ժամանակ: Այդ մասին հաղորդել է РИА Новости-ն:
«Երբ նկարը հանեցին, գեղանկարչության բաժնի հսկիչը նկատեց կտավի հակառակ երեսին երկու թեթև նշմարելի ուրվանկար նկատեց, որոնց վրա պատկերված է ձիու գլուխը կամ գանգը»,- նշված է հաղորդագրությունում:
Այդ ամենից հետո «Աստվածամոր և մանկան պատկերը Սուրբ Աննայի հետ» կտավը ուղարկել էին հետագա փորձաքննության, և փորձագետները հայտնաբերեցին երրորդ ուրվանկարը, որի վրա պատկերված է մանուկ Հիսուսը գառան հետ:
Ուրվանկարները գրեթե անհնարին է տեսնել անզեն աչքով, այդ պատճառով էլ վերջիններիս գոյության մասին ոչինչ հայտնի չէր: «Սա տարօրինակ բացահայտում է. չէ՞որ աշխատանքների հակառակ երեսին էքիզներ հայտնաբերելը շատ հազվադեպ երևույթ է, և ցայսօր Լեոնարդոյի էսքզիների մասին ոչինչ հայտնի չէր»,- նշված է թանգարանի հաղորդագրության մեջ:










