Աշխարհի առաջին տիեզերակայանը կկառուցվի մինչև 2010թ.
ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն գործակալությունը արտոնագիր է տրամադրել Նյու–Մեքսիկո նահանգի ընկերությանը, որը ցանկանում է ստեղծել աշխարհում առաջին տիեզերակայանը, հաղորդում է РБК-ն։
Ընկերության պաշտոնական փաստաթղթերում ասված է, որ արտոնագրի տրամադրումը կարևոր քայլ է արդեն 2009թ. առաջին քառորդում տիեզերակայանի շինարարությունը սկսելու համար, որը նախատեսված է առևտրային թռիչքների համար։ Նախագծի տնօրեն Սթիվեն Լենդինի խոսքերով՝ տերմինալի ստեղծման աշխատանքները կտևեն մինչև 2010թ.։
Բացի այդ, կազմակերպիչները նշում են, որ արդեն մի քանի փորձնական թռիչքներ են իրականացրել այն տարածքից, որտեղ ծրագրվում է կառուցել անհրաժեշտ ենթակառուցվածքը։










