Samsung-ը կթողարկի իր առաջին Android հեռահամահաղորդակցիչը 2009թ. երկրորդ եռամսյակում
Samsung ընկերությունը կներկայացնի Google Android հարթակի հիման վրա ստեղծված իր առաջին Android հեռահամահաղորդակցիչը (կոմունիկատոր) 2009թ. երկրորդ եռամսյակում: Այդ մասին հաղորդում է compulenta.ru-ն:
Սարքի վաճառքով զբաղվելու են բջջային կապի միանգամից երկու խոշոր ամերիկյան օպերատորներ՝ Sprint-ը և T-Mobile-ը: Վերջինս այժմ զբաղվում է Android հարթակի հիման վրա ստեղծված ամենաառաջին հեռահամահաղորդակցչի` HTC թայվանյան ընկերության կողմից թողարկված G1 մոդելի տարածմամբ:
Հաղորդվում է նաև, որ Samsung-ի արտադրության առաջին Android հեռահամահաղորդակցիչը լինելու է Omnia և Instinct մոդելների միջին տեսակը:
Հիշեցնենք, որ նախկինում ստացված տեղեկության համաձայն` Samsung և LG կորեական ընկերությունները մտադիր էին ներկայացնել Android-ի հիման վրա ստեղծված իրենց սարքավորումները հաջորդ տարվա երրորդ եռամսյակում:










