Կրթության նախարարության հակադրամահավաքային ակցիան լավ չի հասկացվել
Դպրոցներում դրամահավաքի դեմ պայքարելու կրթության և գիտության նախարարության ակիցան լավ չի հասկացվել։ Այս մասին այսօր հրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ ցավով արձանագրել է կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։
Նախարարն ասել է, որ ինքը հանրությանը փոխանցել է նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը և բառացիորեն ասել, որ խոսքը դպրոցներում իրականացվող պարտադրված դրամահավաքի մասին է և ոչ թե այն դրամահավաքության մասին, որը կազմակերպվում է ծնողների գիտությամբ՝ ելնելով դպրոցի կարիքներից։ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն ասել է, որ պետք է ճիշտ հասկանալ նախարարության նախաձեռնությունը, քանի որ այն ուղղված չէ ուսուցիչների վարկաբեկմանը։
Նախարարն ասել է, որ պարտադրված դրամահավաքության համար բացվախ հեռախոսահամարները՝ թեժ գծերը բազմաթիվ զանգեր են ստացել, ինչը վկայում է, որ հիշյալ բացասական երևույթի դեմ պայքարելու ցանկություն շատերն ունեն։ Սեյրանյանը նաև ասել է, որ վերջին օրերին այդ զանգերը քչացել են, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ բողոքները քչացել են։ «Սա նշանակում է, որ գործընթացի առումով նախարարությունը կատարել է իր աշխատանքը»,– հավելել է ԿԳ նախարարը։










