Նոր դարաշրջան՝համակարգիչների շուկայում
2008թ. երրորդ եռամսյակում նոութբուքների համաշխարհային վաճառքները (քանակական առումով) առաջին անգամ գերազանցել են անհատական համակարգիչներինը. փորձագետներն այս վաճառքի այս ցուցանիշները համակարգչի արդյունաբերության պատմության մեջ աննախադեպ են համարում:
2008թ. աշխարհում հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում վաճառվել է 38,6 մլն նոութբուք, ինչը 40%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Միևնույն ժամանակ, սովորական համակարգիչների վաճառքները, ընդհակառակը, կրճատվել են 1,3%-ով` մինչև 38,5 մլն: Այդ մասին հաղորդում է Cnews-ը՝ հղում կատարելով iSuppli-ին:
«Նոութբուքների շուկայական մասնաբաժնի ավելացումը և անհատական համակարգիչների կրճատման միտումը բավական երկար ժամանակ դիտվել է շուկայում, այդ իսկ պատճառով այս տեղեկությունը այդքան էլ անսպասելի չէր: Այնուամենայնիվ, սա շատ կարևոր է անհատական համակարգիչների շուկայի համար, քանի որ ազդարարում է նոր դարաշրջանի մեկնարկ` նոութբուքների դարաշրջան»,- մեկնաբանել է iSuppli-ի ավագ վերլուծաբան Մեթյու Ուիլկինսը:










