Ո՞վ է ղեկավարելու Երևանի դպրոցները. Մտահոգված են «Ժառանգությունում»

16:57 • 25.12.08

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը լրագրողների ուշադրությունն է հրավիրել Երևանի մասին օրենքի այն կետի վրա, որը, ըստ նրա, լուրջ վնաս է հասցնում Երևանի մոտ 200 դպրոցներին։

Անահիտ Բախշյանն ասել է, որ Երևանի մասին նոր օրենքով քաղաքը վերածվում է համայնքի, իսկ օրենքով դպրոցները համայնքներին չեն ենթարկվում։ Այսինքն, օրինագծի ընդունմամբ, Երևանի մոտ 200 դպրոցներ դուրս են գալու քաղաքապետարանի ենթակայության տակից և, ըստ պատգամավորի, հայտնի չէ, թե ով է զբաղվելու դրանց հսկողությամբ։ Ա. Բախշյանը տեղեկացրել է, որ օրինագծով երևանյան դպրոցների հսկողությունը օրինագծով վերապահվում է տարածքային կառավարման նախարարությանը, իսկ կրթության և գիտության նախարարությունում նույնիսկ չգիտեն «իրենց գլխի գալիքը»։