Wal-Mart-ը կվաճառի iPhone
Wal-Mart-ը կսկսի վաճառել Apple–ի արդեն իսկ մեծ ժողովրդականություն վայելող iPhone հեռախոսներ։ Այս մասին տեղեկացրել են Wal-Mart-ի ներկայացուցիչները՝ հաստատելով աշխատակիցների՝ ավելի վաղ տարածած հայտարարությունները։
Այսպիսով, Wal-Mart մանրածախ խանություների ցանցը կդառնա երկրորդը՝ Best Buy-ից հետո, ով իրավունք կունենա ազատ վաճառել iPhone հեռախոսներ։ Նշենք նաև, որ բջջային հեռախոսները վաճառվում են նաև Apple–ի պաշտոնական և AT&T խանութներում։
Wal-Mart-ը iPhone հեռախոսները կվաճառի 2 դոլարով ավելի էժան, քան դրա նախնական գինն է՝ 197 դոլար 8 գեգաբայթանոց մոդելի համար և 297 դոլար՝ 1 գեգաբայթանոց մոդելի համար։ Նշենք նաև, որ Best Buy-ը հեռախոսները վաճառում է 9 դոլար զեղչով։










