Google-ի աշխատակիցների մեծ մասը ազատված են աշխատանքից

15:01 • 08.01.09

Google ինտերնետային որոնողական խոշորագույն ընկերությունը ազատել է աշխատանքից սեփական աշխատակիցների մեծամասնությանը: Ընկերությունը ստիպված է եղել դիմել այս քայլին Միացյալ Նահանգներում ծավալված բարդ տնտեսական իրավիճակի պատճառով: Նախորդ տարվա հոկտմբեր ամսին Google-ում աշխատել է ավելի քան 10 հազ. ոչ գրանցված աշխատող, իսկ այժմ վերջիններիս քանակը կազմում է 4300:

Այս տեղեկությունները տրամադրել են ամերիկյան լրատվամիջոցները: Ընկերությունը հրաժարվել է որևիցե մեկնաբանություններից: Միևնույն ժամանակ Google-ի ղեկավարությունը հայտարարել է, որ ամենևին էլ չի պատրաստվում կրճատել հետազոտությունների և նոր ապրանքների վերամշակման համար անհրաժեշտ ծախսերը։ Այդ նպատակների իրագործման համար ընկերությունը հատկացնելու է սեփական շահույթի 18%-ը։ Նշենք, որ Միացյալ Նահանգներում ճգնաժամից ի վեր Google-ի բաժնետոմսերի գինը ընկել է 55%-ով։