Մայր բուհում կանցկացվի երիտասարդական գիտաժողով

10:33 • 08.01.09

Փետրվարի 27-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կանցկացվի երիտասարդական գիտաժողով «Հայաստանը և հարակից երկրները վերջին հարյուրամյակում» խորագրով։ Մեկօրյա գիտաժողովը նախաձեռնել է իրանագիտության ամբիոնը ականավոր պատմաբան, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի ծննդյան 80 ամյակի կապակցությամբ։

Գիտաժողովը նպատակ ունի քննարկել հարավկովկասյան տարածաշրջանում վերջին հարյուրամյակում տեղի ունեցած պատմաքաղաքական իրողությունները և Հայաստանի դերն այդ զարգացումներում։ Զեկուցումներով կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի գիտական հաստատությունների մագիստրոսները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները։