Այսօր կտեսնենք 2009-ի ամենամեծ լուսինը

12:05 • 10.01.09

Եթե այսօր երեկոյան երկինքն անամպ լինի, ապա մայրամուտից հետո նայելով դեպի արևելք մենք կտեսնենք հսկայական լիալուսինը։ Դա կլինի 2009թ. ամենամեծ և ամենապայծառ լիալուսինը։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

Երկրագունդը, լուսինը և արևը կապված են ձգողականության ուժով, որի արդյունքում Երկրագունդը պտտվում է արեգակի շուրջը, իսկ լուսինն էլ իր հերթին պտտվում է Երկրագնդի շուրջը։ Լուսինը Երկրագնդի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 29,5 օրում։

Համաձայան NASA-ի՝ այսօր լուսինը 14%–ով ավելի մեծ կլինի և 30%–ով ավելի պայծառ, քան 2009թ. մյուս լիալուսինների ժամանակ։