Motorola-ն ներկայացրել է պլաստիկ շշերից պատրաստված առաջին բջջային հեռախոսը
Բջջային կապի հեռախոսներ արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկը համարվող Motorola-ն հայտարարել է վերամշակված պլաստիկ շշերից պատրաստված նոր բջջային հեռախոսի թողարկման մասին։ Այդ մասին հաղորդել է mignews.com-ը։
MOTO W233 հեռախոսը ներկայացվել է Լաս Վեգասում կայացած Consumer Electronics Show-ին՝ գրավելով շատերի ուշադրությունը։ Ցուցահանդեսին ներկայացվել են նաև բարձր տեխնոլոգիաների 2,700 այլ նորույթներ։
Motorola-յի ներկայացուցիչները նշել են, որ վերամշակված պլաստիկի օգտագործումը հեռախոսների արտադրությունում համապատասխանում է շրջակա միջավայրի պաշտպանության չափանիշներին։ Բացի այդ, ըստ ընկերության ներկայացուցիչների՝ «էկոլոգիապես մաքուր» բջջային հեռախոսը առաջին հեռախոսն է աշխարհում, որը զուրկ է ջրածիններից։










