LG Display-ը պայմանագիր է կնքել Apple-ի հետ
Աշխարհում հեղուկբյուրեղյա պանելների ամենախոշոր արտադրողներից մեկը՝ հարավկորեական LG Display Co. ընկերությունը, պայմանագիր է կնքել, որի համաձայն 5 տարվա ընթացքում մատակարարելու է իր արտադրանքը համակարգչային տեխնիկա արտադրող Apple Inc. ընկերությանը։
Ինչպես հայտնի է դարձել LG Display-ի նյութերից, որոնք տրամադրվել են կորեական առևտրի բորսային, Apple-ը սույն թվականի հունվարին կվճարի 500 մլն դոլարի չափով կանխավճար։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Գործարքի ընդհանուր արժեքը դեռևս հայտնի չէ։










