Այսուհետ Netbook բառն օգտագործելն արգելվում է
Psion Teklogix ընկերությունը, որը վաղ անցյալում ապրանք էր թողարկել netBook անվան տակ, ինտերնետային կայքերին խնդրել է իրենց նյութերում չօգտագործել այս անունը։ Այս մասին տեղեկացնում է Cnews.ru-ն։ Արտադրողը սպառնում է դատական հայց ներկայացնել յուրաքանչյուր ռեսուրսի դեմ, որը երեք ամսվա ընթացքում չի կատարի ընկերության պահանջները։ Հավանաբար, նմանատիպ պատժամիջոցներ են սպասվում նաև համակարգիչների արտադրողներին, որոնք կխախտեն հեղինակային իրավունքը։
«Psion ընկերությունը քիչ գումարներ չի ծախսել այդ ապրանքանիշի գրանցման վրա, այդ իսկ պատճառով դրա օգտագործումը կորող է վնասել հեղինակին,– ասված է ընկերության տարածած նամակում։ – Դուք պարտավոր եք «netbook» անունը հեռացնել ձեր բոլոր նյութերից և այսուհետ խուսափել դրա կիրառումից։ Դրա համար մենք ձեզ մինչև 2009թ. մարտը ժամանակ ենք տալիս»։
Նամակի հեղինակը հղում է կատարում այն փաստաթղթերին, որոնցում ասվում է, որ «netbook» բառը գրանցված ապրանքանիշ է։ Դրա վերաբերյալ անորրագրեր են տրամադրվել ԱՄՆ–ում, Եվրամիությունում, Կանադայում, Սինգապուրում և Հոնկոնգում։










