Sony-ին և Toshiba-ն վնասներով կավարտեն ֆինանսական տարին

17:37 • 13.01.09

Sony և Toshiba խոշոր ճապոնական ընկերությունները կավարտեն ընթացիկ ֆինանսական տարին (այն ավարտվում է մարտի 31-ին) օպերացիոն կորուստներով: Կորուստների պատճառն է իրենց արտադրանքի պահանջարկի նվազեցումը և յենի փոխարժեքի աճը: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Sony-ն վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ է կրել օպերացիոն կորուստ, որը կկազմի 100 մլրդ յեն կամ էլ 1,12 մլրդ դոլար:

Toshiba-ի առաջին օպերացիոն կորուստը յոթ տարվա ընթացքում կկազմի մոտավորապես 200 մլրդ յեն:

Երեքշաբթի Sony-ի բաժնետոմսերն էժանացել են 8,9%-ով` հասնելով մինչև 2 հազ. յենի: Toshiba-ի արժեթղթերի գինն ընկել է 8,6%-ով` մինչև 385 յեն: