Dell-ը սմարթֆոն կթողարկի
Dell ըկերությունը սմարթֆոն թողարկելու ծրագրեր է մշակում։ Այս մասին հաղորդում է Wired–ը` հղում տալով Kaufman Bros ընկերության վերլուծաբաններին։ Հնարավոր է, որ Dell–ը կցուցադրվի փետրվարի սկզբին Բարսելոնում՝ 3GSM ցուցահանդեսի ժամանակ։
Ենթադրվում է, որ Dell սմարթֆոնն աշխատելու է Windows Mobile օպերացիոն համակարգի բազայի վրա։ Դա պայմանավորված է Dell–ի և Microsoft–ի անձնական համակարգիչների շուկայում սերտ համագործակցությամբ։ Չի բացառվում, որ սմարթֆոնը ստեղծվի, օրինակ, Google Android բազայի վրա։
IDC ընկերության վերլուծաբանները սմարթֆոնների շուկայում Dell–ի հայտնվելը սպասելի են համարում։ Նրանք ընդգծում են, որ այս շուկան դեռևս այնքան էլ հարուստ չէ, և իր նոր արտադրանքի հաջողության դեպքում Dell–ը կարող է զգալի մասնաբաժին ունենալ։










