Philips-ը 21։9 ձևաչափի հեղուկբյուրեղյա հեռուստացույց է թողարկել
Philips ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին հեղուկբյուրեղյա հեռուստացույցը՝ կողմերի 21։9 (2.33։1) հարաբերությամբ, որն իր չափերով համապատասխանում է կինոթատրոններում տեղադրված էկրանների չափերին։ Դա թույլ կտա ֆիլմեր նայել լիարժեք էկրանով՝ առանց անկյունների սև գծերի։ Այս մասին տեղեկացնում է Cnews.ru կայքը։
Ժամանակակից հեռուստացույցների էկրանի կողմերի հարաբերակցությունը կազմում է 16։9, ինչը չի համապատասխանում կինոժապավենի ձևաչափին, որի համար կատարվում է ֆիլմի նկարահանությունը։ Արդյունքում էկրանի վերին և ստորին մասերում հայտնվում են սև, նկարով չլցված գծեր։ Որպես կանոն, օգտվողը կարող է նկարը մեծացնել բարձրությամբ, օգտվելով կանոնավորման հնարավորություններից, սակայն դա տհաճ աղավաղումներ կբերի էկրանին, ինչն էլ ավելի կփչացնի ֆիլմ դիտելու ընթացքը։










