МТС–ը և Huawei–ը Հայաստանում 3G ցանց կկառուցեն

13:57 • 17.01.09

МТС («Мобильные ТелеСистемы») ԲԲԸ-ն Հայաստանում UMTS չափանիշներով 3G ցանցի ստեղծման համար որպես տեխնոլոգիաների մատակարար ընտրել է Huawei Technologies ընկերությանը։ Այս մասին ասվում է МТС-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Huawei–ն «Vivacell-МТС»–ին կմատակարարի «երրորդ սերնդի» բազային կայաններ։ Huawei–ի մասնագետները կապի կառուցման և շահագործման հանձնելու ու 3G կապը Հայաստանում գործող GSM կապի հետ ինտեգրելու համար համալիր աշխատանքներ կանցկացնեն, ինչպես նաև MTC–ի մասնագետներին կմատուցեն 3G–կապի շահագործման և փորձի փոխանակման աջակցություն։

3G կապը Հայաստանում որպես կոմերցիոն շահագործման հանձնելու ժամկետ է նշանակվել 2009թ. գարունը։ 3G կապի առաջին ստորաբաժանումները կտեղակայվեն Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

«3G կապի հիմնադրումը հավելյալ հնարավորություն կտա Հայաստանում բջջային կապը զարգացնելու և տարածաշրջանում մեր դիրքերը ամրապնդելու համար»,– «MТС»-ի փոխնախագահ Օլեգ Ռասպապովի խոսքերը մեջբերում է «Росбалт»–ը։