Հայտնաբերվել է ուղեղի ծերացման գործընթացների համար պատասխանատու գենը
Journal of Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում Բերկլիի Ազգային լաբորատորիայի և Մոնրեալի համալսարանի մի խումբ հետազոտողներ՝ (ԱՄՆ, Կալիֆորնիա) պրոֆեսոր Ժիլբեր Բեռնյեի գլխավորությամբ, հայտարարել են, որ «BMA1 գենը անմիջականորեն կարգավորում է նեյրոնների և աչքի նյարդի գործընթացը»։ Գիտնականները հետազոտել են մկների մոտ հնարավոր փոփոխությունները, որոնց ժամանակ ուղեղի և աչքի նյարդի ծերացման գործընթացը կտրուկ ակտիվանում է։
«Գործընթացը տպավորիչ ընթացք է ստանում։ Մկները, որոնք ենթարկվում են նման փոփոխությունների, լույս աշխարհ գալուց 20 օր անց արդեն գրեթե 2 տարվա տեսք ունեն։ Նրանց մոտ հայտնաբերվել է աչքի կատարակտա՝ ծերացման կենսաբանական հատկանիշների ամենավառ ապացույցը»,- նշել է Ժիլբեր Բեռնյեն։
«20-օրյա մկների մոտ հայտնաբերելով կատարակտա՝ մենք սկսել ենք հետազոտել աչքի նյարդերը և կենդանիների ուղեղը՝ հանգելով այն եզրակացության, որ այդ գենը շատ կարևոր դեր է կատարում ծերացման գործընթացի կարգավորման մեջ»,- հավելել է պրոֆեսոր Բեռնյեն։
Ըստ պրոֆեսորի՝ բջիջների ծերացումը «վտանգի հիմնական գործոնն է» Պարկինոսնի և Ալցհայմերի հիվանդության դեպքում, որոնք ի հայտ են գալիս 80-ի սահմանագիծն անցած մարդկանց 30%-ի մոտ։
Հետազոտության հեղինակները նշել են, որ կարելի է հետ կանգնել տարիքային փոփոխություններից, եթե հաջողվի վերահսկել տվյալ գենի ակտիվությունը։ Այդ դեպքում, հանարվոր է, կհաջողվի դանդաղեցնել ծերացման գործընթացը։










