Իսպանիայում հայտնաբերել են խոշորագույն հնադարյան գերեզմանոցը

10:59 • 21.01.09

Իսպանացի հնագետները հայտնաբերել են իրենց երկրի տարածքում ամենախոշոր հնադարյան գերեզմանոցը։ Մուրսիա գավառում հայտնաբերված գերեզմանոցը (Կարավակա դե լա Կրուս տարածաշրջանի տարածքում) բաղկացած է ավելի քան 1,3 գազ. շիրիմներից։ Այդ մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում կատարելով իսպանական լրատվամիջոցների վրա։

Պեղումների արշավախմբի պետ Խոակին Լոմբ Մաուրանդիի խոսքերով՝ գերեզմանոցը պատկանում է մ. թ. ա. 2400-1950թթ.։ Հավանաբար, տարածքում գտնվել է 60-70 մարդուց բաղկացած բնակավայր, որն օգտագործել է այդ գերեզմանոցը ավելի քան 400 տարիների ընթացքում։

Հնէաբանները հայտնաբերել են նաև տղամարդկանց, կանանց և երեխաների կմախքներ։ Որոշ շիրիմներում հայտնաբերվել են նաև շների պահպանված կմախքներ (ընդհանուր թվով մոտավորապես 50 հատ), ինչպես նաև կենցաղային տարբեր իրեր, այդ թվում նաև՝ խեցեղեն, 32 սմ երկարությամբ դաշույն, աղեղների պղնձե ծայրեր և այլ աշխատանքի գործիքներ։