Վատիկանը Google-ի հետ պայմանագիր է կնքել
Վատիկանը համագործակցության պայմանագիր է կնքել Google ընկերության հետ։ Համաձայնագիրը ենթադրում է պորտալում Հռոմի Պապի գործունեությանը վերաբերող նկարների, տեսա և ձայնագրությունների տեղադրում։ Այս մասին տեղեկացնում է Эхо Москвы-ն։
Բացի այդ, Google-ը կարող է օգտագործել Վատիկանի ռադիոյի և հեռուստատեսության արտադրանքը։ Համագործակցության այլ մանրամասների մասին հայտնի կդառնա վաղը կայանալիք հատուկ խորհրդակցության ժամանակ, նույն օրը կհրապարակվի Բենեդիկտոս 16–րդի՝ համաշխարհային ԶԼՄ–ների օրվան նվիրված ուղերձը։ Այն կրելու է «Նոր տեխնոլոգիաներ, նոր հաղորդակցում» անունը։










