Հռոմի Պապը սեփական հեռուստաալիքը կունենա YouTube-ում
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Բենեդիկտոս 16–րդն իր սեփական հեռուստաալիքով հանդես կգա YouTube-ում։ Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով իտալական Osservatore Romano հրատարակչությանը։
Պաշտոնական հայտարարությամբ այս մասին այսօր հանդես կգան Վատիկանի ներկայացուցիչները։ Նշենք, որ հենց այսօր է սկսվում Բենեդիկտոս 16–րդի հեռուստաալիքի հեռարձակումը։
Վատիկանում նշել են, որ նորագույն տեխնալոգիաները միշտ եղել են Բենեդիկտոս 16–րդի հետաքրքրությունների թվում։
Նշենք, որ կաթոլիկ հոգևորականներն արդեն որոշ հետաքրքրություն էին ցուցաբերել ժամանակակից տեխնալոգիաների հանդեպ։ Հիշեցնենք, որ 2008թ. հոյտեմբերին կաթոլիկ եպիսկոպոսները, հավաքվելով Վատիկանի Սինոդում, կոչ էին արել տարածել Աստվածաշունչը MP3–խաղարկիչների միջոցով։










