Վաճառվել է մեկ միլիոն Nokia 5800

11:33 • 26.01.09

Nokia ընկերությունը մեկ միլիոն 5800 սմարթֆոն է վաճառել։ Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այս հեռախոսը վաճառքի է հայտնվել 2008թ. նոյեմբերին։ Փաստորեն, 5800 մոդելի վաճառքները մեկ միլիոնի հասցնելու համար պահանջվել է ընդամենը 2 ամիս։

Հիշեցնենք, որ այս հեռախոսները ներկայցվել էին 2008թ. հոկտեմբերի 2–ին։ 5800 մոդելը զինված է սենսորային էկրանով և 8 գիգաբայթ հիշողությամբ։ Առաջին անգամ դրա մշակման մասին հայտնի էր դարձել 2008թ. գարնանը։