Նեթբուքները գրոհում են աշխարհը

09:30 • 27.01.09

2008թ. անձնական համակարգիչների շուկայում նեթբուքների (փոքր նոութբուքներ) մասնաբաժինը հասավ 7%-ի: Deloitte ընկերության հաշվետվության համաձայն՝ նեթբուքները ցածր գնի հաշվին 2009թ. դառնալու են անձնական համակարգիչների շուկայի ամենաարագ աճող սեգմենտներից մեկը, թեև ոլորտի վերլուծաբանները կարծում են, որ էժան նեթբուքների պատճառով անձնական համակարգիչների արտադրությունը մոտ ապագայում մեծ վնասներ է կրելու:

Նախնական կանխատեսումների համաձայն՝ 2009թ. նեթբուքների գները կարող են նվազել նույնիսկ $250-ից: Վերլուծաբանների կարծիքով՝ թեև հաջորդ տարի անձնական համակարգիչների վաճառքներն ավելանալու են, դրամական արտահայտությամբ ցուցանիշների անկում է սպասվում:

Նեթբուքները գրավիչ են նաև շարժական կապ մատուցող օպերատորների համար, քանի որ կարող են օգտագործվել smartphone հեռախոսների փոխարեն, որոնք օպերատորները սուբսիդավորում են բաժանորդներին գրավելու նպատակով: