Հակերները հարձակվել են խոշոր job կայքի վրա
Աշխատանքի որոնման Monster բրիտանական կայքը տեղեկացրել է հակերների հարձակման մասին, ինչի արդյունքում նրանց հաջողվել է գողանալ օգտատերերի անձնական տեղեկությունները կայքի տվյալների բազայից, այդ թվում նաև՝ անձնական անուններ, գաղտնաբառեր, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ։ Այդ մասին հաղորդում է Cnews.ru-ն։ Ինտերնետային կայքի ղեկավարությունը պնդում է, որ չարագործներին չի հաջողվել մտնել ռեզյումեների, ապահովագրության վկայականների և ֆինանսական տվյալների բազա։
Ներկա պահին monster.co.uk-ում գրանցված է 4,5 մլն օգտատեր։










