123456 թվերի համադրությունն առաջին տեղում է գաղտնաբառերի ցուցակում

13:59 • 29.01.09

Perfect Passwords գրքի հեղինակ Մարկ Բերնետը կազմել է ինտերնետի անգլալեզու օգտատերերի շրջանում ամենատարածված 500 գաղտնաբառերի ցուցակը։ Առաջին տեղում է հայտնվել 123456 թվերի համադրությունը։ Այս ոչ այնքան խորամանկ համադրության քիչ փոփոխված ձևերը՝ 1234-ը և 12345678-ը, հայտնվել են համապաատսխանաբար երրորդ և չորրորդ հորիզոնականներում։ Այս մասին հայտնում է Newsru.com-ը։

Շատ տարածված են նաև ոչ գրական բառերը և արտահայտությունները, սեռական թեմայով գաղտնաբառերը (sexsex՝ 164–րդ հորիզոնական, porno՝ 219-րդ հորիզոնական, tits՝ 256-հորիզոնական, bigtits՝ 267-րդ հորիզոնական),
ֆիլմերի անունները (Matrix՝ 229-րդ հորիզոնական, StarWars՝ 129-րդ հորիզոնական), գույները (սև՝ 104-, կապույտ՝ 193-րդ հորիզոնական), երկրների անունները (Բրազիլիա՝ 411-րդ հորիզոնական, Ճապոնիա՝ 413-րդ հորիզոնական, Ռուսաստան՝ 492-րդ հորիզոնական)։

Ինտերնետի օգտատերերի 35,4%–ը ստիպված է լինում հիշել 1-5 գաղտնաբառ, իսկ 38,1%–ը՝ 6-10։ Բացի այդ, օգտատերերի քառորդ մասն անընդհատ մոռանում է իր գաղտնաբառը։ Մարդկանց մեծամասնությունը, հետևելով մասնագետների խորհուրդներին, փորձում է չլարել հիշողությունը և օգտվում է հասարակ գաղտնաբառերից, որոնք դժվար է մոռանալ։

Օրինակ, Մեծ Բրիտանիայում ավելի հաճախ գաղտաբառի փոխարեն օգտագործում են սեփական անունը, ընտանի կենդանու մականունը, իրենց ավտոմեքենայի մակնիշի համարը, ծննդյան տարեթիվը, որևէ հիշարժան տարեթիվ, ընտանիքի անդամի անունը և անգամ «password»(«գաղտնաբառ») բառը։