Ճապոնիայում առաջին անգամ օդ է բարձրացել խոտից վառելիքով ինքնաթիռ
Ճապոնիայում առաջին անգամ թռիչք է կատարել խոտից վառելիքով ինքնաթիռ։ «Բոինգ–747»-ն աշխատել է վառելիքվ, որը կիսով չափ բաղկացած է եղել խոտից։ Այս մասին հաղորդում է Эхо Москвы-ն։
Ճապոնական «Ջալ» ավիաընկերության ինքնաթիռը Տոկիոյի Խանեդա օդանավակայանից թռչել է մինչև Խաղաղ օվկիոնոսի հեռու կղզիներ և հետ է վերադարձել։ Թռիչքի ժամանակ օդաչուն անջատել է շարժիչը, իսկ այնուհետև այն միացրել է արդեն փորձնական ռեժիմով։ Տեխնիկան աշխատել է խոտից պատրաստված վառելիքով։
Բիովառելիքի բաղադրությունը պետական գաղտընիք չէ։ Ամեն դեպքում, ավիափողադրողի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ վառելիքի արտադրման ժամանակ օգտագործվել է բույսի հատուկ տեսակ։ Բացի վառելիքից, դրանից նաև դիմահարդարման միջոցներ են պատրսատում։










